673d7a61b54be673d7a61b54bf1732082273673d7a61b54bc673d7a61b54bd

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Բաքու այցի հետաձգման պատճառը | factor.am

factor.am  ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի այցը Ադրբեջան հետաձգվել է։
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի տարածաշրջան այցը նախատեսված էր սկսել Ադրբեջանից։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ նշելով այցի հետաձգման պատճառը։

«Այդ այցը նախատեսված էր հոկտեմբերի 13-ին։ Սակայն նախագահ Իլհամ Ալիևի՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին մասնակցության հրավերի և հավաքին նրա գլխավորած պատվիրակության մասնակցության պատճառով այցը հետաձգվել է։ Ներկայում աշխատանքներ են տարվում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան այցի նոր ամսաթվի համաձայնեցման ուղղությամբ»,- ասել է Հաջիզադեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն