Հայաստան-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերությունը թևակոխում է նոր փուլ

Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տնտեսական համագործակցությանը և ենթակառուցվածքներին վերաբերող կետերի իրականացումն ապահովելու նպատակով հոկտեմբերի 13-14-ը տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալների համատեղ այցը Նիդերլանդների Թագավորություն: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից կազմված պատվիրակությունը Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների գլխավոր տնօրինության, Նիդերլանդների ներդրումների միջազգային կազմակերպության, գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնապահպանության նախարարության, ջրային գործընկերության, CBI- զարգացող (գործընկեր) երկրներից ներմուծումների խթանման կենտրոնի, Միջազգային ներդրումների գործակալության ներկայացուցիչների և այլ գործընկերների հետ:

Այցի ընթացքում կողմերը արդյունավետ քննարկումներ են ունեցել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքների շուրջ՝ նախանշելով գործուն քայլեր։

Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական համագործակցությանը, զբոսաշրջության, տրանսպորտի, կիբերանվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակի, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների միջոցով գյուղատնտեսական համագործակցությանը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին, ջրային ռեսուրսների կառավարմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն