Երևանի Էրեբունի վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09.00-ից մինչև  հոկտեմբերի 16-ը ժամը 09.00-ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Էրեբունի, Ավանեսովի, Նոր Արեշ 2-50, Ռոստովյան, Թորամանյան, Մուրացանի, Խ.Դաշտենց, Լոռիս Մելիքյան, Սուվորովի, Բելինսկու, Սասունցի Դավթի, Միչուրինի, Կռիլովի, Չեռնիշեվսկու, Լոմոնոսովի, Աթոյան, Աթոյան անցուղի, Գաջեգործների, Խաղաղ Դոնի փողոցների, Դավիթ Բեկի և Ազատամարտիների 1-5 նրբանցքների, Ազատամարտիկների պողոտայի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն