Դա իմ ֆուտբոլիստի սխալն է, նշանակում է՝ իմ սխալն է։ Այս մասին Իռլանդիա-Հայաստան հանդիպման հետխաղային ասուլիսի ժամանակ հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ պատասխանելով Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանի ստացած կարմիր քարտի վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱ-2026 ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբին կարմիր քարտ է ստացել ավագ Տիգրան Բարսեղյանը, ինչից հետո Ֆերգյուսոնի խփած 1 գոլը ճակատագրական և որոշիչ է եղել, ու խաղն ավարտվել է հյուրերի 1-0 հաղթանակով։
Մելիքյանի խոսքով կարմիր քարտը ջարդել է հավաքականի խաղը։
«Ես վերցնում եմ իմ վրա պատասխանատվությունը և ներողություն եմ խնդրում, որ ստացվեց դա, որովհետև մեր երկրպագուն սպասում էր մեզնից միավորներ։ Ամեն դեպքում հպարտ եմ իմ թիմի համար»,- ասաց Մելիքյանը։
Մարզիչը նշեց, որ Բարսեղյանի հետ առանձին չի զրուցել, ամբողջ թիմի հետ է խոսել և շնորհակալություն հայտնել խաղի համար։