ՄԻՊ-ը Մալթայում մասնակցում է «Պաշտպանելով լավ կառավարումը դժվար ժամանակներում. Օմբուդսմանի դերը» թեմայով բարձր մակարդակի համաժողովին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 15-16-ը Մալթայի Հանրապետությունում մասնակցում է «Պաշտպանելով լավ կառավարումը դժվար ժամանակներում. Օմբուդսմանի դերը» թեմայով բարձր մակարդակի համաժողովին։ Համաժողովը նվիրված է Մալթայի օմբուդսմանական հաստատության հիմնադրման 30-ամյակին։

Անահիտ Մանասյանը հրավիրված է հանդես գալու որպես բանախոս «Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես ժողովրդավարության հենասյուն փոփոխությունների ժամանակներում» թեմայով առաջին պանելային քննարկմանը։

Այս կարևոր հարթակում ներկայացվում են տարբեր երկրների օմբուդսմանների արձագանքները գլոբալ մարտահրավերներին, ինչպես նաև տեղի է ունենում փորձի փոխանակում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ կառավարման խթանման ուղղությամբ։

Պաշտպան Անահիտ Մանասյանը կներկայացնի նաև Հայաստանի փորձը, Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացման նորարարական մոտեցումներն ու առաջնահերթությունները, հատկապես՝ փոփոխությունների ու բևեռացման ժամանակաշրջաններում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն