Կոբախիձեն հրաժարվել է հանդիպել ԵԱՀԿ գործող նախագահի հետ | azatutyun.am

azatutyun.am  Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի՝ ավելի վաղ նախատեսված հանդիպումը չեղարկվել է։

Կառավարության աշխատակազմի գրավոր հայտարարության մեջ նշվում է. «Երեկվա անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարություններ տարածելու պատճառով վարչապետը չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը»:

Կառավարությունը չի բացատրել, թե ինչու է Ռուսթավելի պողոտայում անցյալ տարվա նոյեմբերից անցկացվող հանրահավաքը համարվում «անօրինական»։

Էլինա Վալտոնենը տարածաշրջանային այցով Վրաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին: Նույն օրը նա նախ հանդիպել է արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ՝ ափսոսանք հայտնել «Վրացական երազանքի» քաղաքական հակառակորդների և ակտիվիստների ձերբակալությունների կապակցությամբ: Ավելի ուշ նա մասնակցել է Թբիլիսիում կայացած հանրահավաքին, որտեղ զրուցել է ցուցարարների հետ: Վալտոնենը նաև հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն