Սպիտակ քաղաքում վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. 7 անձ ձերբակալվել է | armenpress.am

armenpress.am Ոստիկանությունը հոկտեմբերի 14-ին ահազանգ է ստացել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կրակոցների մասին։

ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ 7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել Քննչական կոմիտե։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ