Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը տնային կալանքի է ենթարկել. մեղադրվում է նաև պետական դավաճանության համար | azatutyun.am

azatutyun.am  Բաքվի դատարանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին չորս ամսով տնային կալանքի է ենթարկել:

Երբեմնի ազդեցիկ պաշտոնյան մեղադրվում է մի շարք ծանր հանցանքներում՝ այդ թվում իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների, պետական դավաճանության, փողերի լվացման մեջ։

Մեհդիևը Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ղեկավարել է 24 տարի՝ 1995-ից մինչև 2019 թվականները: Պաշտոնանկությունից հետո նա երկրի ղեկավարության որոշմամբ նշանակվել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ապա երեք տարի անց՝ հեռացվել այդ պաշտոնից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն