Նոր բախումներ Պակիստանի և Աֆղանստանի սահմանին․ աֆղանական կողմը հայտնում է առնվազն 12 զոհի մասին | factor.am

factor.am  Աֆղանստանում աֆղանական և պակիստանյան ուժերի միջև նոր մարտերի հետևանքով զոհվել է առնվազն 12 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտարարել է «Թալիբան»-ը։ Նոր բախումները խաթարել են փխրուն խաղաղությունը, որը կարճ ժամանակով հաստատվել էր երկրների միջև շաբաթավերջյան մարտերից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել, գրում է Arab news-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

Լարվածությունը սկսվել է այն բանից հետո, երբ Իսլամաբադը պահանջել է, որ Աֆղանստանի «Թալիբան»-ի վարչակազմը միջոցներ ձեռնարկի Պակիստանում հարձակումներն ակտիվացրած զինյալների դեմ՝ պնդելով, որ նրանք գործում են Աֆղանստանի ապաստարաններից։ «Թալիբան»-ը հերքում է Աֆղանստանում պակիստանցի զինյալների ներկայությունը։

«Այսօր վաղ առավոտյան պակիստանյան ուժերը հարձակումներ են սկսել։ Առնվազն 12 քաղաքացիական անձ նահատակվել է, իսկ ավելի քան 100-ը՝ վիրավորվել»,- X-ում գրել է թալիբների խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։

Թալիբները նաև հայտարարել են, որ սպանել են «մեծ թվով պակիստանցի զինվորների», գրավել նրանց դիրքերն ու կենտրոնները, առգրավել զենքերն ու տանկերը, «ոչնչացրել» նրանց ռազմական օբյեկտների մեծ մասը։

Պակիստանի պաշտոնյաները բախումների համար մեղադրել են թալիբներին և հայտնել, որ սահմանի իրենց կողմում վիրավորվել է չորս քաղաքացիական անձ։

««Թալիբան»-ի ուժերը հարձակվել են Չամանի շրջանի մոտակայքում գտնվող պակիստանյան դիրքի վրա»,- ասել է Պակիստանի շրջանի տարածաշրջանային ադմինիստրատոր Հաբիբ Ուլլա Բանգուլզայը։

Ըստ նրա՝ մարտերը շարունակվել են մոտ հինգ ժամ՝ հավելելով, որ պակիստանյան ուժերը «հետ են մղել» հարձակումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն