Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանք է սահմանել Կարա-Մուրզայի նկատմամբ | azatutyun.am

azatutyun.am Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանք է սահմանել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի նկատմամբ ՝ ծայրահեղական կազմակերպությանը մաս կազմելու և բանակի մասին կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով, հաղորդում է «Մեդիազոնա»-ն։ Բասմանի շրջանային դատարան համապատասխան միջնորդություն էր ներկայացրել ՌԴ դատախազությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր , որ Կարա-Մուրզայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, բացի այդ՝ նրա և մեկ այլ ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինի անուններն ընդգրկվել են ահաբեկիչների և ծայրահեղականների ռուսաստանյան ցանկում:

Կարա-Մուրզան 2022 թվականին էր ձերբակալվել և հետագայում երկարատև ազատազրկման դատապարտվել պետական դավաճանության մեղադրանքով։ Նա անցած օգոստոսին մեկն էր տասնյակ ռուս բանտարկյալներից, որ ազատ արձակվեցին Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև գերիների փոխանակման շրջանակում: Ընդդիմադիր գործիչը բանտից ազատ արձակվելուց հետո բնակություն է հաստատել արտերկրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն