ԱՄՆ Սենատը ութերորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ Սենատը ութերորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին հանրապետականների օրինագիծը, որն ավելի վաղ ընդունել էր Ներկայացուցիչների պալատը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Աղբյուրների համաձայն՝ 49 օրենսդիր դեմ է արտահայտվել օրինագծին, 45-ը՝ կողմ, 6 սենատոր չի մասնակցել քվեարկությանը։

Հոկտեմբերի 1-ից ԱՄՆ կառավարական հաստատությունները դադարեցրել են իրենց գործունեությունը, քանի որ Կոնգրեսը չի կարողացել համաձայնեցնել նրանց գործունեության ֆինանսավորումը երկարաձգելու մասին օրինագիծը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաթդաունն անվանել էր գործակալությունների հաստիքների կրճատման «աննախադեպ հնարավորություն» և հայտնել, որ մտադիր է Սպիտակ տան վարչաբյուջետային քաղաքականության վարչության տնօրեն Ռասել Վութի հետ քննարկել «դեմոկրատների բազմաթիվ գործակալություններից մի մասի կրճատման» հարցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն