ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, թե որտեղ են էլեկտրական շչակներ գործարկվելու։
«Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Նոր Հաճն քաղաքում և Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։