Իրանը լրտեսության մեղադրանքով Ֆրանսիայի երկու քաղաքացու դատապարտել է 63 տարվա ազատազրկման | 1lurer.am

1lurer.am

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի դատարանը Ֆրանսիայի երկու  քաղաքացու՝ Սեսիլ Կոլերին և Ժակ Պարիսին, դատապարտել է 63 տարվա ազատազրկման՝ լրտեսության և ազգային անվտանգության խախտման մեղադրանքով, հայտնում է Fars լրատվական գործակալությունը:

Ֆրանսիայի քաղաքացիներն Իրանում պահվում են 2022 թվականից, իսկ նրանց ներկայացված մեղադրանքները Փարիզն անվանել է «անհիմն»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և արտգործնախարար Ժան-Նոել Բարոն բազմիցս կոչ են արել ազատ արձակել իրենց հայրենակիցներին։

Նրանց ազատազրկման ժամկետները կարող են բողոքարկվել Իրանի Գերագույն դատարանում 20 օրվա ընթացքում։ Դատարանը երկուսին էլ մեղադրել է ֆրանսիական հետախուզությունում աշխատելու և Իսրայելի հետ համագործակցելու համար։

Կոլերն ու Պարիսը ձերբակալվել են բողոքի ցույցի մասնակից իրանցի ուսուցիչների հետ հանդիպելուց և հակակառավարական ցույցին մասնակցելուց հետո, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ֆրանսիան հայտարարել է, որ նրանք ուսուցիչների արհմիության աշխատակիցներ են և իրենց արձակուրդն անցկացնում էին Իրանում:

Ըստ Euronews-ի՝ դատավճիռը կայացվել է այն ժամանակ, երբ Թեհրանը ճնշում է գործադրում Ֆրանսիայի իշխանությունների վրա՝ պահանջելով ազատ արձակել Իրանի քաղաքացու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն