Ֆոն դեր Լայենը պայման է դրել Սերբիայի առջև՝ ԵՄ-ին անդամակցելու համար | shantnews.am

shantnews.am

Սերբիան պետք է միանա Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներին՝ ԵՄ անդամակցության գործընթացում առաջընթացի հասնելու համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«ԵՄ-ի ճանապարհը կարող է երկար լինել և պահանջել ջանքեր, այդ թվում՝ բարեփոխումներ։ Սակայն այս ճանապարհի երկրորդ կետն այն է, որ մենք պետք է հասնենք ավելի մեծ համաձայնեցվածության մեր արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում»,- ասել է նա Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ մամուլի ասուլիսում։

Նա շնորհակալություն է հայտնել Բելգրադին ԵՄ արտաքին քաղաքականությանը արդեն 61 տոկոսով համապատասխանելու համար, բայց ընդգծել, որ ավելին է անհրաժեշտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն