Ռուսաստանը չի կատարի ՄԻԵԴ-ի որոշումը, որը պահանջում է փոխհատուցում Վրաստանին 2008 թվականի իրադարձությունների համար. Պեսկով | 1lurer.am

1lurer.am  Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որը Մոսկվայից պահանջում է Վրաստանին փոխհատուցել 2008 թվականի իրադարձությունների համար՝ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա առանձին թեմա է, մենք չենք կատարի այդ որոշումը»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՄԻԵԴ-ի վճիռը, որով Ռուսաստանը պարտավորվում է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրո՝ 2008 թվականի ռազմական գործողությունների հետ կապված։

ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 14-ին բավարարել է Վրաստանի պետական հայցն ընդդեմ Ռուսաստանի՝  նշանակելով 253 մլն եվրո փոխհատուցում 2008 թվականի հակամարտությունից հետո Մարդու իրավունքների խախտումների համար: Հայցը ներկայացվել է 2018 թվականին։

2022 թվականի մարտի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր երկրի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին։ 2022 թվականի հունիսին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենք, որով 2022 թվականի մարտի 15-ից հետո, այսինքն՝ Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի լիազորությունների դադարեցումից հետո, ՄԻԵԴ-ի կայացված որոշումները Ռուսաստանում կատարման ենթակա չեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն