01000000-0aff-0242-7bca-08dbd1fb47c0_w650_r1-1

Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունում «տարածքային պահանջներից» | azatutyun.am

azatutyun.am  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:

Բայրամովն «ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ ձեռնարկվելիք հաջորդ քայլերը և Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը»: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Դրանում նաև նշվում է, որ կողմերը «դրական են գնահատել» ԵԱՀԿ ինստիտուտների՝ Մինսկի գործընթացը, գործող նախագահի հատուկ ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը կասեցնելու որոշումը, որոնք «կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն