Ադրբեջանի նախագահականը մանրամասներ է հայտնել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի Բաքվում այսoր կայացած հանդիպման մասին։
Նշվում է, որ շնորհավորելով Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հաջողությունների համար՝ Էլինա Վալտոնենը նշել է դրանց կարևորությունը ԵԱՀԿ տարածքում խաղաղության և կայունության վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության համար։ Նա հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները, Ադրբեջանի և Հայաստանի դիմումի հիման վրա, կդադարեցվեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։
Ալիևն էլ ընդգծել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց ականատես է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ստեղծում են խաղաղության օրակարգի առաջխաղացման պայմաններ։ Նա անդրադարձել է TRIPP նախագծի կարևորությանը, որի իրականացման հետ կապված, նրա բնորոշմամբ, Հայաստանը պարտավորություն է ստանձնել Վաշինգտոնում տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից՝ հավելելով, որ այն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։