ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Նոր Սահմանադրության մշակման գործընթացին, արդարադատության ոլորտում թվայնացման օրակարգին, Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում բարեփոխումներին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը և այդ ուղղությամբ հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացմանը, դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացմանը, անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնին:

Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեդիայի աջակցությամբ նոր ծրագրերի հնարավոր ներդրումը, ինչպես նաև արդեն գործող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն