Թբիլիսյան խճուղում բետոնախառնիչ է կողաշրջվել․ կա տուժած

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բետոնախառնիչը կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում FAW մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն