Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է փաստարկների ներկայացումը․ Վարդևանյան | armeniasputnik.am

armeniasputnik.am Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է փաստարկների ներկայացումը։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ այս մասին հայտնեց պաշտպանական թիմից Արամ Վարդևանյանը։

Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, արդեն երկրորդ օրն է՝ քննում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը:

«Եթե ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի։ Մեր ակնկալիքի նշաձողը բավականին ցածր է, մենք չենք ուզում 100 տոկոս ծավալի իրավաբանություն, որովհետև կլինի միամտություն կարծել, որ մենք դա կարող ենք ունենալ այսօրվա պայմաններում»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ անգամ 5-10 տոկոս իրավաբանությունն էլ բավարար է, որ միջնորդությունը մերժվի։ Վարդևանյանը հավելեց՝ հիմա արդեն այն փուլն է, որ դատարանը պետք է հարցեր ուղղի պաշտպանական կողմին։ Դրանից հետո դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ