Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով | tert.am

tert.am Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։

Նշենք, որ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։

«Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը (տնտեսական բնույթի հանցանքներ. խմբ․) նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ «կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»,- դատարանի բակում հավքվածներին ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ այսպիսով քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարվեց մասնակի։

Միջնորդությունը քննվեց երկու օր ևավարտվեց հոկտեմբերի 16-ին` ժամը 01:30-ին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ