Հնդկաստանի հյուսիսում ավտոբուս է հրդեհվել. կան զոհեր և վիրավորներ | tert.am

tert.am Հնդկաստանում ավտոբուս է հրդեհվել, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 15-ը վիրավորվել է, հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի պահին ավտոբուսում եղել է 57 ուղևոր։ Ջոդհպուր գնալու ճանապարհին ավտոբուսի հետևի մասից ծուխ է սկսել դուրս գալ, և շուտով բոցը կլանել է ամբողջ մեքենան։

Վարորդը կանգնեցրել էր ավտոբուսը ճանապարհի եզրին, սակայն մի քանի րոպե անց կրակը կլանել է մեքենան։

Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է կարճ միացման պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ