Ես չէի կարող մտածել, որ կարող է ժամ լինել, որ նույնիսկ հեծանիվով հնարավոր չլինի անցնել:
Այս մասին ՀՀ կառավարության նիստին էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը խթանելուն ուղղված նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեքենաների թվի հետ կապված պրոբլեմ ունենք: Ես երեկ անձամբ ականատես եղա, թե ասենք [երեկոյան] 06:20-ի ժամանակահատվածում Երևանի կենտրոնում ինչ է կատարվում: Ես հեծանիվով Կառավարության շենքից Բաղրամյան 26 հասնելու պրոբլեմ ունեի խցանման պատճառով»,- նշեց նա:
Վարչապետը նշեց, որ այսօր հանձնարարել է, որ ՆԳՆ-ն, ՏԿԵՆ-ը և Երևանի քաղաքապետարանը ճգնաժամային խումբ ստեղծեն այս ուղղությամբ աշխատելու համար: