Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է առանձին անձանց դեպքում կուսակցական գործունեությունն արգելող օրինագիծը | 1lurer.am

1lurer.am  Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է առանձին անձանց դեպքում կուսակցական գործունեությունն արգելող օրինագիծը: Փոփոխությունների փաթեթը «Վրացական երազանքը» խորհրդարանի լիագումար նիստին է ներկայացրել արագացված կարգով: Ավելի վաղ օրինագիծը քննարկվել էր իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովում:

Այն նախատեսում է Վրաստանի Սահմանադրության սկզբունքները խախտող անձանց՝ կուսակցությունների անդամ լինելու և նոր միավորումներ ստեղծելու արգելք, առաջադրվելու և բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքի սահմանափակում, կուսակցությունների համար պատասխանատվության սահմանում իր անդամների կողմից այդ կանոնները խախտելու համար:

Օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո «Վրացական երազանքը» նախատեսում է դիմել Սահմանադրական դատարան՝ ինչպես կուսակցությունների արգելման, այնպես էլ նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ նշված իրավունքների սահմանափակման պահանջով:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ չի բացառել երկրում մինչև տասն ընդդիմադիր կուսակցության գործունեության արգելք՝ Սահմանադրական դատարան ներկայացված հայցի հիման վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն