Ադրբեջանը նախատեսում է մինչև 2030թ․ կրճատել պաշտպանության ծախսերը | factor.am

factor.am  Ադրբեջանը մտադիր է մինչև 2030 թվականը պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը կրճատել մինչև 7,969 միլիարդ մանաթի (4,69 միլիարդ դոլար), գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային ծախսերի համաձայն՝ 2026 թվականին այդ նպատակներով ծախսերը կանխատեսվում են 8,715 միլիարդ մանաթի (5,12 մլրդ դոլար) մակարդակում։

Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները 2026-2029 թվականների ընթացքում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկրճատեն 8,6%-ով: 2026 թվականին պաշտպանության ծախսերը կկազմեն պետական ​​բյուջեի բոլոր ծախսերի 20,9%-ը: 2029 թվականին այս բաժինը կնվազի մինչև 18,4%-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն