Դիլիջան ազգային պարկում հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 0,3 հա անտառածածկ տարածք․ ՇՄՆ

ՇՄՆ-ից հայտնում են, որ  «Դիլիջան ազգային պարկ» տեղամասի Շամախյանի 5-րդ պահաբաժնում սույն թվականի հոկտեմբերի 12-ին հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 0,3 հա անտառածածկ տարածք: Այրվել են ճյուղեր, փայտանյութի մնացորդներ: Ջերմահարվել է 3 հատ կաղնի տեսակի ծառ, որոնց կենսունակության մասին կարող ենք հայտնել վեգետացիոն շրջանի ավարտից հետո:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության 6 և ՆԳՆ փրկարար ծառայության 15 աշխատակից (2 մարտական հաշվարկ): Հրդեհը մարվել է ժամը 19:43-ին:

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության «Դիլիջան ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից մինչ ուշ գիշեր սահմանվել է հերթապահություն՝ կրակի հնարավոր բռնկումը կանխելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն