«Զանգեզուրի միջանցքի» հարցն այլևս հասցեագրված է և արդիական չէ. Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am «Զանգեզուրի միջանցքի» հարցն այլևս հասցեագրված է և արդիական չէ Կոպենհագենի հայտարարությունից հետո, ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պնդեց, որ թեմային անդրադառնալու օբյեկտիվ հիմքեր չկան:

«Այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով և ամենահեղինակավոր միջազգային հարթակներում և այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությանը: Հետևաբար գոնե ինձ համար այդ հարցը չկա, դա չկա նար տեքստային մակարդակով, քաղաքական մակարդակով», – նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ վաշինգոտնյան համաձայնագրերով կա TRIPP նախագիծ ՀՀ տարածքում և այլևս ոչինչ:

«Լրացուցիչ վերահաստատում ենք ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, որ ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել», – ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ այս հարցի մասին եզրակացություններ անելիս պետք է առաջնորդվել թղթի վրա արձանագրվածով:

Փաշինյանը գոհունակություն հայտնեց Կոպենհագենում ադրբեջանական կողմի հետ քննարկումներից, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզման ճանապարհից:

Սյունիքով անցնող ճանապարհի մի հատվածը, որ պետք է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապի, Բաքվից արդեն հինգերորդ տարին է՝ անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Երկու ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով Սյունիքի ճանապարհի 42-կիլոմետրանոց հատվածը ստացավ «Թրամփի ուղի» անվանումը, բայց Բաքուն չհրաժարվեց իր նախընտրած ձևակերպումից: Ո՛չ վարչապետի հրապարակային դժգոհությունը, ո՛չ Կոպենհագենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը չէին փոխել իրավիճակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն