Ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ. Փաշինյանը՝ Կաթողիկոսի վերաբերյալ իր քննադատությունների և իրավապահների գործողությունների կապի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ չի հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ստացվում, որ ամեն անգամ երբ Փաշազադեն հայտարարություն է անում, Հայաստանում գործողություններ են սկսվում Հայ առաքելական եկեղեցու սպասավորների վերաբերյալ:

Փաշինյանը հեգնեց, որ միգուցե լրագրողի այդ հարցը հնչեցնելու ժամանակ էլ իրադարձություններ են տեղի ունենում կամ հայտարարություններ են լինում, որոնք կարող են կապվել այդ հարցի հետ:

Այս համատեքստում Factor.TV-ի լրագրողը հարց հնչեցրեց՝ ընդծելով, որ Փաշինյանը նշում է, որ լրագրողի հարցը կարող է համընկնել Ադրբեջանում անցկացվող նամազի հետ, իսկ Փաշինյանի քննադատութունները՝ ուղղված Կաթողիկոսին և մյուս եկեղեցականներին համընկնում են իրավապահների գործողությունների հետ, և եթե լրագրողը իրավասություն չունի ադրբեջանական նամազի իրականացման վրա, ապա Փաշինյանն ունի իրավապահ համակարգին ի պաշտոնե ցուցումներ տալու իրավասություն. «Արդյո՞ք այս քաղաքական հայտարարություններից հետո են իրավապահները գործողություններ իրականացնում»:

Փաշինյանը, ի պատասխան հարցի, նախ նշեց, որ ինքը այդ քննադատությունները հնչեցնում է 1995 թվականից ու միաժամանակ բացառեց, որ տեղի ունեցող գործընթացները կարող են դուրս լինել օրենքի շրջանակներից:

«Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և չեմ կարծում, որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել: ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և վերապահված իրավունքների շրջանակում»,- ասաց Փաշինյանը:

«Ես երեկ Լուրերն էի նայել և իմացել, որ հաղորդում է եղել հանցագործության մասին և հաղորդմանը եղել է  արձագանք, ասել է Փաշինյանը՝ արձագանքելով հոգևորականների ձերբակալություններին»,- հավելեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ