Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև թյուրըմբռնման պատճառ դարձած հարցերը անցյալում են մնացել․ Ալիև

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Կոպենհագենում Էմանուել Մակրոնի հետ ունեցած հանդիպման արդյունքում երկու երկրների միջև թյուրըմբռնման պատճառ դարձած հարցերը անցյալում են մնացել։

Այս մասին, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, Ալիևն ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լաքտոնի հետ հանդիպմանը։

Ալիևն ընդգծել է երկկողմ օրակարգում նոր դարաշրջանի սկիզբը, անդրադարձել գործարար կապերի վերականգնման և զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության կարևորությանը։

Ըստ հաղորդագրության՝ դեսպանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններում նոր էջ է բացվել, և որ ինքը ջանք չի խնայի հարաբերությունները զարգացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ