factor.am Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի Վրաստան այցի կապակցությամբ և բողոքի նոտա է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարությանն ու կազմակերպության մասնակից պետություններին: Գեչատեսչությունն այս մասին հայտնել է վրացական Առաջին ալիքին։
Վրաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ քարտուղարությանը ուղղված նոտայում նշել է, որ պաշտոնական այցի համար նախատեսված ծրագրից զատ՝ նախարար Էլինա Վալտոնենը միացել է կառավարության դեմ ակտիվիստների փոքր խմբի կողմից կազմակերպված փողոցային բողոքի ցույցին և հայտարարություն արել, որով փորձ է արվում միջազգային հանրությանը մոլորեցնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Բացի այդ, հաղորդվում է, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը տուգանվել է Թբիլիսիում ճանապարհի անօրինական փակման համար։ Այս մասին հայտնել են կառավարամետ վրացական հեռուստաալիքները՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը։ Վալտոնենը տուգանվել է 5000 լարիով՝ մայրաքաղաքի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցին մասնակցելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում