Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց | news.am

news.am Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նա այսօր մասնակցում դատական նիստին։ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղեկանք է ստացվել, որ հոկտեմբերի 13-ին Տիգրան Գալստյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հիմա շարունակում է մնալ բուժհաստատությունում։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը չցանկացավ հայտնել ախտորոշումը, որով նա տեղափոխվել է ԲԿ։ Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալի բուժումը շարունակվում է, սակայն նրա առողջական վիճակն այնպիսին չէր, որ չէր կարող մասնակցել դատավարությանը, պարզապես պատշաճ ուղեկցում չի ապահովվել նրա համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ