hetq.am Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, 2 ամիս ժամկետով կալանավորել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Նրա փաստաբան Աբգար Պողոսյանը «Հետքին» փոխանցեց, որ դատարանը սահմանափակել է նաև Կոչուբաևի հաղորդակցության իրավունքները։
Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Ալեքսանդր Կոչուբաևին ձերբակալել են կոշտ մեթոդներով։ Իրավապահները եղել են դիմակավորված։ Նրան իջեցրել են ավտոմեքենայից ու տապալել գետնին։
Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում