Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձևն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով անիրավաչափ է, այսինքն` Քրեական օրենսգրքի կանոններից չի բխում: Այս մասին ֆեյսբուքայան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Սա օրինակ է, որ քրեական հետապնդումը օգտագործվում է որպես մահակ ու պատժիչ արարք: Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մո: Նա երկու ամսով կալանավորվել է:
Փաստաբանին ձերբակալել են կոշտ մեթոդներով. իրավապահները եղել են դիմակավորված, նրան իջեցրել են ավտոմեքենայից ու տապալել գետնին։