Օրբանը հայտնել է, որ Թրամփի հետ խոսել է ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներից | azatutyun.am

azatutyun.am  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X-ում արված գրառմամբ հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Բուդապեշտում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: «Ես հեռախոսազրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են», – գրել է Օրբանը:

Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ղեկավարի հետ: «Հեռախոսազրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ հաջորդ շաբաթ կկայանա մեր Բարձր Մակարդակի Խորհրդականների հանդիպում։ Միացյալ Նահանգների նախնական հանդիպումները կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մի շարք այլ անձանց հետ միասին, որոնք պետք է նշանակվեն։ Հանդիպման վայրը դեռ պետք է որոշվի։ Այնուհետև նախագահ Պուտինի հետ կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում, Հունգարիա, որպեսզի տեսնենք, թե արդյոք կարող ենք ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմը», – գրել է Թրամփը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն