Փաշինյանի հետ հանդիպմանը Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարապետ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը Երեւանում մշակութային ծրագրով հանդիպումներ է ունեցել։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը։

«Այդ առիթով, Արամ Առաջինի ընտրությամբ եւ գահակալությաբ հատուկ նկարազարդ հատորյակ է հանձնել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին, արտաքին գործերի նախարարին եւ ԱԺ նախագահին եւ առաջիկա օրերին կփոխանցի նաեւ Գարեգին Երկրորդին, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։

Այսօր երեկոյան Շահան Սրբազանը նաեւ այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպումն առիթ է հանդիսացել, որ Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ եւ շեշտել պետություն–եկեղեցի համագործակցության կարեւորությունը։ Միաժամանակ նա արծարծել է հգեւորականների ձերբակալության հարցը եւ այդ առնչությամբ անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը»,- նշել են կաթողիկոսարանից՝ պարզաբանելով արքեպիսկոպոսի հանդիպումը Փաշինյանի հետ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին։ Ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ «Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ