factor.am Մերիլենդի երդվյալ ատենակալների մեծ ժյուրին մեղադրանք է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին՝ «գաղտնի տեղեկատվության հետ ոչ պատշաճ վերաբերմունքի համար»։ Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել գաղտնի տեղեկատվություն երրորդ կողմերին փոխանցելու՝ ութ և նման փաստաթղթերի ապօրինի տիրապետման 10 դեպքով։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ գործող նախագահի նախկին օգնականը գաղտնի տեղեկատվություն է ուղարկել անձնական էլեկտրոնային փոստի և մեսենջերների միջոցով: Ըստ որոշ աղբյուրների՝ սա ներառել է գաղտնի տեղեկատվություն ԱՄՆ բանակի ապագա գործողությունների, ինչպես նաև ԱՄՆ հակառակորդների, օտարերկրյա առաջնորդների և ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքականության վերաբերյալ: CNN-ի աղբյուրների համաձայն՝ Բոլթոնը, հնարավոր է, գաղտնի տեղեկատվություն է փոխանցել իր կնոջն ու դստերը էլեկտրոնային նամակագրության միջոցով: Բոլթոնին սպառնում է առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկում յուրաքանչյուր հանցագործության համար։
Թրամփի նախկին խորհրդականը պնդում է, որ դարձել է ներկայիս նախագահի կողմից Արդարադատության նախարարությունը որպես գործիչ օգտագործելու զոհը։ Բոլթոնի խոսքով՝ Թրամփն իր երկրորդ ժամկետի ընթացքում կյանքի է կոչում Լավրենտի Բերիային վերագրվող խոսքերը. «Եթե մարդ լինի, ապա գործը [հոդվածը] կգտնվի»։
Հոկտեմբերի 16-ի երեկոյան Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ հենց նոր է իմացել Բոլթոնի դեմ մեղադրանքների մասին և իր նախկին ազգային անվտանգության խորհրդականին անվանել է «վատ մարդ»։
Օգոստոսի 22-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խուզարկել էր Ջոն Բոլթոնի գրասենյակը և տունը: Սեպտեմբերին Politico-ն, վկայակոչելով դատարանի փաստաթղթերը, հաղորդել էր, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքի, ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության և «ԱՄՆ կառավարության ռազմավարական հաղորդակցությունների» վերաբերյալ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում