Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնում կոմիտեից:
Խոսքը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մասին է։
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նախկին քաղաքապետը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին։