Ռուսաստանում 11 օդանավակայաններ ընդհատել են աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքի պատճառով | factor.am

factor.am  Անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի պատճառով հոկտեմբերի լույս 17-ի գիշերը թռիչքների սահմանափակումներ են մտցվել ՌԴ Կալուգայի, Սամարայի, Կրասնոդարի, Սոչիի, Ուլյանովսկի, Նիժնեկամսկի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի, Կազանի, Իժևսկի և Ուֆայի օդանավակայաններում: Ռուսաստանի բոլոր օդանավակայանները, Մոսկվայի ժամանակով 7:15-ի դրությամբ, բնականոն աշխատել են, հայտնել է Ռոսավիացիայի պաշտոնական ներկայացուցիչ  Արտյոմ Կորենյակոն, փոխանցում է Meduza-ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 61 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, այդ թվում՝ 32 անօդաչու՝ բռնակցված Ղրիմի վրա։

Գերատեսչությունը հայտարարել է, որ Կրասնոդարի երկրամասի վրա խոցվել է 13 անօդաչու թռչող սարք, Սև ծովի վրա՝ վեց, Բրյանսկի մարզի վրա՝ հինգ, Տուլայի և Մոսկվայի մարզերի վրա՝ երկուական, իսկ Կուրսկի մարզի վրա՝ մեկ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն