Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի վարչապետի հետ քննարկել է միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Նյու Դելիում գտնվող Շրի Լանկայի վարչապետ Հարինի Ամարասուրիայի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:

Հնդկաստան կատարած այցի առթիվ Շրի Լանկայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը կարճատև առանձնազրույցի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն