19-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 16-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայություն կատարելիս Ղարսի խճուղում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել ու «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Գյումրու բնակիչ 19-ամյա մի երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող զենք, փամփուշտներ ու ծալովի դանակ։

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն