Բաքվի դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների հարցազրույցների, հայտարարությունների հետ կապված փաստաթղթեր են ուսումնասիրվել | factor.am

factor.am Բաքվի զինվորական դատարանում այսօր ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դատավարությունը շարունակվում է փաստաթղթերի հրապարակմամբ։

Դատական ​​նիստում ուսումնասիրվել են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և այլոց հետ տարբեր առցանց ռեսուրսներում հարցազրույցների, հանդիպումների ժամանակ արված հայտարարությունների, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակումների վրա հիմնված փաստաթղթեր։

Փաստաթղթերի համաձայն՝ այդ հարցազրույցները, հայտարարությունները, ելույթներն ու հրապարակումները, իբր, պարունակում են «ժողովուրդների միջև էթնիկ, ազգային և կրոնական ատելություն տարածելու կոչեր, Ադրբեջանի  տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններ, ինչպես նաև քրեական բնույթի այլ տեղեկություններ, այդ թվում՝ պատերազմի և ահաբեկչական գործողությունների կոչեր»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն