ԵՄ-ին անդամակցելու հայտը «կարող է ներկայացվել մեկ ամսից, հաջորդ տարի, կախված է բազմաթիվ գործոններից» | azatutyun.am

azatutyun.am

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտը կարող է ներկայացնել մեկ ամսից, հաջորդ տարի, դա կախված է բազմաթիվ գործոններից, Deutsche Welle–ի հետ հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանն ընդունել է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը:

«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Դա գուցե հաջորդ ամիս լինի, գուցե հաջորդ տարի: Միաժամանակ ինչպես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,– շեշտել է Միրզոյանը՝ հավելելով, որ Երևանն ու Բրյուսելը բավականին սերտորեն աշխատում են:

Արտգործնախարարն ասել է, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ:

«Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են ավելի առաջ գնալ», – շեշտել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն