Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է տնտեսությանը, առևտրին։ Այս մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հաղորդավարի հաջորդ հարցին՝ «Հիմա եկեք խոսենք սենյակում գտնվող մեծ սպիտակ փղի՝ Ռուսաստանի մասին։ Ինչպե՞ս է Մոսկվան արձագանքում Ադրբեջանի հետ ձեր առաջիկա խաղաղության պայմանագրին։ ԵՄ-ի հետ ձեր համագործակցությանը։ Նրանց դա դուր չի գալիս, այնպես չէ՞», նա պատասխանել է. «Հնարավոր է։ Ես չեմ բացառում դա»։
«Քիչ առաջ մենք խոսում էինք հայկական ապրանքների համար ԵՄ շուկաներ մուտքի պարզեցման հնարավոր միջոցների մասին։ Այժմ մենք, այսպես ասած, դիվերսիֆիկացնում ենք մեր տնտեսական, առևտրային և էներգետիկ կապերը: Կային բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության եկան: Եվ այնուամենայնիվ, Հայաստանն ու Ռուսաստանը դեռևս կոնսենսուսի չեն եկել շատ այլ հարցերի շուրջ: Խաղաղության համաձայնագրի, խաղաղության հաստատման և տրանսպորտային կապերի հաստատման դեպքում մենք դրական արձագանքներ ենք տեսել պաշտոնական Մոսկվայից։ Ռուս պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել՝ աջակցել, մասնակցել տրանսպորտային նախագծերին և այլն», – ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։