Ազատության հրապարակում մեկնարկել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը

Ազատության հրապարակում քայլերթից հետո մեկնարկել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը։

Հանրահավաքը կազմակերպվել է գործարար Սամվել Կարապետյանի ազատության պահանջով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և մեկ ամսով երկարացրել Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Գործարարը մեղադրվում է իշխանության զավթման հրապարակային կոչի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև փողերի լվացման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ