Հրդեհ Արևաշող գյուղի տներից մեկում

 

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղի փոստի մոտակայքում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 19-րդ փակուղում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 15։25-ին։ Այրվել են ննջասենյակների պատերի երեսպատումը մոտ 25 քմ և մոտ 50 քմ առաստաղի փայտե կառուցատարրերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն