Բախվել են 275 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը և «Մերսեդես»-ը. 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ մարմնական վնասվածքներով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն