Դնեպրոպետրովսկում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տասը մարդ վիրավորվել է | azatutyun.am

azatutyun.am

Դնեպրոպետրովսկի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տասը մարդ վիրավորվել է։

«Շախտյորսկում հարվածներ են հասցվել բնակելի շենքերին, բնակարաններում հրդեհներ են բռնկվել», – ասել է մարզային խորհրդի ղեկավար Նիկոլայ Լուկաշուկը։ Վնասվել է նաև մեկ մասնավոր տուն և ենթակառուցվածքներ:

Նիկոպոլի շրջանում հարձակման հետևանքով վնասվել է մեկ մասնավոր տուն։ «Ըստ վերջին տվյալների՝ երեկվա հարձակումների հետևանքով վնասվել է ևս մեկ տուն, երկու մեքենա և էլեկտրահաղորդման գիծ», – հավելել է Լուկաշուկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն