Աֆղանստանն ու Պակիստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը | factor.am

factor.am

Աֆղանստանի և Պակիստանի պատվիրակությունները Դոհայի բանակցությունների ընթացքում՝ շաբաթ օրը, հոկտեմբերի 18-ին, Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ, պայմանավորվել են սահմանին անհապաղ դադարեցնել կրակը։ Այդ մասին նշված է Կատարի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարությունում։

Կողմերը համաձայնել են միասին աշխատել՝ «ամուր խաղաղություն և կայունության ապահովող մեխանիզմների ստեղծման ուղղությամբ»: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Աֆղանստանի և Պակիստանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն՝ խորհրդակցություններ անցկացնելու համար՝ հրադադարի ռեժիմի պահպանման և դրա լիարժեք կատարումն ապահովելու նպատակով։

Պայմանագիրն ստորագրել են Աֆղանստանի և Պակիստանի պաշտպանության նախարարները՝ Մոհամմադ Յակուբ Մուջահիդը և Խավաջա Ասիֆը, ինչպես նաև Կատարի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Կատարի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս պայմանավորվածությունը կնպաստի «երկու բարեկամ երկրների միջև սահմանային լարվածության թուլացմանը» և կդառնա կայուն խաղաղության հիմք տարածաշրջանում։

Երկու երբեմնի դաշնակից երկրների միջև լարվածությունն ուժեղացել է այն բանից հետո, երբ Իսլամաբադը պահանջել է Քաբուլից միջոցներ ձեռնարկել Պակիստանի իսլամիստական զինված խմբավորման դեմ, որը սերտորեն կապված է աֆղանական «Թալիբանի» հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն