Գերմանիան հետ է կանչում Վրաստանում իր դեսպանին

Գերմանիան հայտարարել է, որ պատրաստվում է հետ կանչել իր դեսպանին Վրաստանից։

«Արդեն մի քանի ամիս է, ինչ Վրաստանի ղեկավարությունը հակաքարոզչություն է իրականացնում Եվրոպական Միության, Գերմանիայի և անձամբ Գերմանիայի դեսպան Էրնստ Պետեր Ֆիշերի դեմ», – ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի՝ X հարթակում հրապարակած հաղորդագրությունում։

Դեսպանի հետկանչը արված է «խորհրդակցությունների համար՝ հետագա քայլերը որոշելու նպատակով», նշել է Գերմանիայի ԱԳ նախարարությունը։ Երկուշաբթի օրը «ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կքննարկի Վրաստանի հարցը»։

Անցած ամիս Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին Գերմանիայի դեսպան Ֆիշերին մեղադրել էր երկրում «ռադիկալ օրակարգ» առաջ մղելու փորձերում՝ առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ։

Վրաց պաշտոնյաները մի քանի ամիս շարունակ մեղադրում են Ֆիշերին և մի շարք ԵՄ դեսպանների՝ Թբիլիսիում իշխանափոխության փորձերին աջակցելու մեջ։

Վրաստանի իշխանությունները վերջին ամիսներին ուժեղացրել են ճնշումները պրոեվրոպական ընդդիմության և ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքի ցույցեր էին կազմակերպել անցած հոկտեմբերին վիճահարույց խորհրդարանական ընտրություններից և կառավարության՝ ԵՄ-ին միանալու բանակցությունները դադարեցնելու որոշումից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ