Թրամփը հայտարարել է Կոլումբիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին և երկրի նախագահին անվանել «գլխավոր թմրավաճառ» | factor.am

factor.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոլումբիային տրամադրվող բոլոր ամերիկյան վճարումները և սուբսիդիաները դադարեցվում են, քանի որ երկրի իշխանություններն ի վիճակի չեն պայքարելու թմրանյութերի արտադրության աճի դեմ, որոնք մաքսանենգ ճանապարհով հասնում են ԱՄՆ։ Այդ մասին Թրամփը գրել է իր TruthSocial սոցիալական հարթակում՝ կիրակի, հոկտեմբերի 19-ին։

«Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, երկրի գլխավոր թմրավաճառը, ակտիվորեն խրախուսում է թմրանյութերի մեծածավալ արտադրությունը՝ ինչպես մեծ, այնպես էլ փոքր պլանտացիաներում։ Դա, անկասկած, դարձել է Կոլումբիայի խոշորագույն բիզնեսը, և Պետրոն ոչինչ չի անում այն կանգնեցնելու համար, չնայած ԱՄՆ-ի կողմից տրամադրվող խոշոր վճարումներին ու սուբսիդիաներին, որոնք նմանվում են Ամերիկայի երկարաժամկետ թալանի»,-գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ այդ բոլոր վճարումները և սուբսիդիաները ցանկացած ձևաչափով դադարեցվում են «սկսած այսօրվանից»։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Կոլումբիայում թմրանյութերի արտադրության նպատակը դրանց մատակարարումն է ԱՄՆ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն